Նոր Զելանդիայում ուղեւորատար նավում ուժեղ հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության տվյալները:
Նավը, որի վրա եղել է ավելի քան 50 մարդ, աղետի է ենթարկվել Հյուսիսային կղզու Ֆակատանե քաղաքից ոչ հեռու: Փրկարարները մի քանի մոտորանավակներով տարհանել են բոլոր ուղեւորներին:
Միջադեպի պատճառների մասին դեռ ոչինչ չի հաղորդվում:


























