Նոր Զելանդիայի ափերին 57 ուղեւոր տեղափոխող նավ է բռնկվել,  հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Nzherald.co.nz-ը։ Նավի վրա եղել է նաեւ անձնակազմի 7 անդամ։

Կրակն այնքան արագ է տարածվել, որ ուղեւորները ստիպված են եղել ջուրը նետվել։ Հաղորդվում է, որ դեպքի վայր ժամանած փրկարարները մարդկանց ափ են հանել։ Լուրջ տուժածներ չկան։ Հրդեհի պատճառները պարզվում են։