ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Մարկո Ռուբիոն CBS հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ Սուրբ Ծննդյան օրը հրազենային զենք է գնել իր ընտանիքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հնարավոր գրոհներից պաշտպանելու համար։
«Ես իմ ընտանիքը պաշտպանելու իրավունք ունեմ, եթե մեզ վրա հարձակվում են։ Եթե ԻՊ-ն այցելի մեզ կամ մեր հարեւաններին, ապա ցանկացած պահի հնարավոր կլինի պաշտպանվել նրանցից»,- ասել է նա, փոխանցում է Gazeta-ն։
Նրա կարծիքով՝ միլիոնավոր ամերիկացիներ հենց այդպես են կարծում։ Նա նշել է, որ Սուրբ Ծննդին զենք գնելը հաջող գաղափար էր։




























