ԱՄՆ-ում նախագահի դեմոկրատ թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատել է խուլիգանի հետ, գրում է РБК-ն՝ վկայակոչելով The New York Times-ը:

«Ինչպես շատ խուլիգաններ, նա այն մարդկանցից է, որոնք կվերցնեն այնքան, որքան կկարողանան, այնքան ժամանակ, մինչեւ դուք կանգնեցնեք նրան»,-ընդգծել է Քլինթոնը:

Մինեչեւ դեկտեմբերի վերջը ԱՄՆ-ում հանրապետական թեկնածու Ջեբ Բուշը նույնպես Պուտինին խուլիգան էր անվանել: «Մենք կորցնում ենք մեր ազդեցությունն աշխարհում, իսկ Պուտինը մեծացնում է իր ազդեցությունը: Նա դաշնակից չէ, նա բռնապետ է ու խուլիգան»,-հայտարարել էր Բուշը: