Լատվիայի նախագահ Ռայմոնդ Վեյնոնիսը հիվանդանոց է տեղափոխվել: Նախագահի գրասենյակը հաստատել է Վեյնոնիսի հիվանդանոց տեղափոխվելու տեղեկությունը: Նախագահը չի մասնակցի այս շաբաթ ծրագրված հանրային միջոցառումներին, տեղեկացնում է Delfi-ն:
Հիվանդանոցում լրագրողներին հաստատել են այդ փաստը, բայց հրաժարվել են ավելի մանրամասն տեղեկություններ տրամադրել:
Այս շաբաթ նախատեսված էր Վեյնոնիսի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլիի հետ, մասնակցություն 1991-ի բարիկադների հիշատակին նվիրված միջոցառմանը, ինչպես նաեւ Ազատության արձանի եւ Բաստիոնյան բլրի վրա հուշարձանի մոտ ծաղիկների տեղադրմանը:



























