Պակիստանի դատարանը երկրի նախկին նախագահ գեներալ Փերվեզ Մուշարաֆի նկատմամբ արդարացման դատավճիռ է կայացրել 2006-ին Բելուջիստանի ազգայնականների առաջնորդ Աքբար Բուգտիի սպանության գործով:
Գեներալը Բուգտիի գործի հետաքննության շրջանակում գրավով ազատ էր արձակվել 2013-ի հոկտեմբերին: Բացի այդ, նա անցնում էր եւս մի քանի գործով:
«Դատարանը մերժել է նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆի ու գործով անցնող բոլորի դեմ մեղադրանքները», — հայտնել է երկրի նախկին արտգործնախարար Աֆթաբ Շերպաոն, որի անունը եւս հիշատակվում է գործում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Այլ դատական գործերից բացի, Մուշարաֆն անցնում է նաեւ պետական դավաճանության մեղադրանքներով գործում: Հետաքննության վարկածով, Մուշարրաֆը, որը 2001-ից 2008-ին Պակիստանի նախագահի պաշտոնն էր զբաղեցնում, 2007-ին պետական դավաճանություն է կատարել եւ հրահանգել է ձերբակալել Գերագույն դատարանի անդամներին: Պակիստանի օրենքներով, պետական դավաճանությունը պատժվում է մահապատժով կամ ցմահ բանտարկությամբ: Պետական դավաճանության գործը կառավարության կողմից հարուցվել էր 2013-ին:



























