Եվրոպական դատարանի նախագահը հայտարարել է, որ փախստականների նկատմամբ քվոտաներ սահմանելը հակասում է ԵՄ տարածքում գործող օրենսդրությանը, հաղորդում է Deutsche Welle-ն:

«ԵՄ-ում գործող օրենքների համաձայն, յուրաքանչյուրը, որն իրավունք ունի հավակնել փախստականի կարգավիճակի, անհրաժեշտ է հատկացնել այդ կարգավիճակը: Այդ դրույթը դժվար է համաձայնեցնել որեւէ փախստականների կոնկրետ թվի կամ վերին շեմի հետ»,-հայտարարել է Լյուքսեմբուրգում Եվրոպական դատարանի նախագահ Քուն Լենաթսը՝  Neue Osnabrücker Zeitung թերթին տված հարցազրույցում:

Միաժամանակ նա նշել է, որ վստահ է, որ Եվրամիությունն ունակ է հաղթահարել միգրացիոն ճգնաժամը: