Իսպանիայի քաղաքացիական գվարդիան ձերբակալել է մի մարդու, որը 1,5 տոննա հաշիշ էր տեղափոխում: Այս մասին հունվարի 18-ին, հայտնել են երկրի իրավապահ մարմինները:

Նրանց տվյալներով՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում գործողության ընթացքում, որը տեղի է ունեցել Լաս Կաբեսասի շրջանում (Անդալուսիայի ինքնավար մարզ), ստուգման համար կանգնեցվել է կասկածելի մի մեքենա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Տրանսպորտային միջոցի վարորդը փորձել է թաքնվել, բայց բռնվել է Քաղաքացիական գվարդիայի կողմից:

Նշվում է, որ պորտուգալական համարանիշներով պիկապի ղեկին  եղել է Ալհարակի շրջանի բնակիչ: