Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զուման ներողություն է խնդրել աշխարհագրական սխալ պարունակող հայտարարություն անելու համար, փոխանցում է Gazeta  -ն՝ վկայակոչելով Reuters-ը։

Դեկտեմբերի 9-ին գործարարների հետ հանդիպման ժամանակ Զուման հայտարարել էր, որ Աֆրիկան այնքան մեծ է, որ բոլոր աշխարհամասերը միասին վերցրած կտեղավորվեն Աֆրիկայում։

«Իրականում Աֆրիկան բնակչության քանակով երկրորդ աշխարհամասն է, իսկ ամենախոշորը Ասիան է։ Նախագահը ցավում է իր սխալի համար»,- ասված է Զումայի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ նախագահը ֆորմալ առումով դպրոցական կրթություն չունի։  Նրա սխալը քննարկումների առիթ է տվել այն մասին, թե կարող է արդյոք անկիրթ մարդը նման պատասխանատու պաշտոն զբաղեցնել։