Քալիֆորնիա նահանգի Դաունի քաղաքում տներից մեկի ապօրինի ներխուժման հետեւանքով մեկ մարդ է զոհվել, հայտնել են իրավապահ մարմինների աշխատակիցները: Ակնհայտ կողոպուտ գնահատվող միջադեպի կապակցությամբ երկու մարդ է կալանավորվել:

Սերժանտ Թերրի Գոքները հայտնել է, որ ոստիկանները որոնք կիրակի գրեթե կեսօրին պատասխանել էին կանչին, հետեւել են երկու հանցագործներին ու բռնել նրանց: Նրա խոսքով իրավապահ մարմինների աշխատակիցները համարում են, որ երրորդ կասկածյալը ազատության մեջ է գտնվում:

Երբ ոստիկանները մտել են տուն, նրանք ներսում մի մահացած տղամարդու են հայտնաբերել: Գոքները ասել է, որ քննիչները մահվան պատճառը չեն պարզել, բայց պատահարը դիտարկվում է որպես սպանություն: Զոհի ու կասկածյալների անունները չեն հրապարակվել: Սակայն ոստիկանությունը հայտնել է, որ փախած կասկածյալը ասիական արտաքին ուներ: