Մարոկկոյի իշխանությունները հաղորդել են 2015-ի նոյեմբերին Փարիզի ահաբեկչական գործողություններին հանցակցության մեջ կասկածվողների ձերբակալության մասին, գրում է  Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:

Ինչպես հայտնել են իրավապահ մարմինները, ձերբակալվածները մարոկկոյական ծագմամբ Բելգիայի քաղաքացիներ են: Հետաքննության վարկածով, նրանք անմիջական կապ ունեին Փարիզի ահաբեկիչությունն իրականացնողների հետ: ,

Նոյեմբերի 13-ին Փարիզում մի շարք ահաբեկչական գրոհներ տեղի ունեցան: Սրճարանների գնդակոծման,   «Բատակլան» թատրոնում պատանդառության եւ  «Ստադ դը Ֆրանսի» մոտ պայթյունների հետեւանքով 130 մարդ զոհվեց: