Գարնանը ՆԱՏՕ-ն  աշխատանք կսկսի Լեհաստանում հակահրթիռային պաշտպանության առանցքային օբյեկտի ստեղծման ուղղությամբ: 

Այդ մասին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի նախագահի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

Լեհաստանը, նշել է Սթոլթենբերգը, ՆԱՏՕ-ին անդամագրվելուց ի վեր նրա ուժեղ դաշնակիցն է: «ՆԱՏՕ-ում շատ Լեհաստան կա եւ Լեհաստանում կա շատ ՆԱՏՕ: Հույս ունեմ, որ Վարշավայում գագաթնաժողովից հետո մենք ավելի շատ ՆԱՏՕ կտեսնենք Լեհաստանում», - հավելել է դաշինքի գլխավոր քարտուղարը: