Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը միջոցների փաթեթ է հրապարակել, որոնք ուղղված են երկրում գործազրկության բարձր մակարդակի նվազեցմանը: Պետության նախագահը հայտնել է, որ Հինգերորդ հանրապետության տնտեսությունը փաստացիորեն արտակարգ իրավիճակում է: Այդ մասին տեղեկացնում է    The Financial Times-ը, գրում է Lenta.ru-ն:

Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են պոտենցիալ աշխատողների համար   500 հազար տարբեր դասընթացներ կազմակերպել, սուբսիդիաներով խթանել փոքր բիզնեսը եւ զարգացնել ենթավարպետների ինստիտուտը: Հաղորդել են, որ Հինգերորդ հանրապետության իշխանությունները աշխատանքի շուկայի բարելավման վրա  2,2 մլրդ կծախսեն:

Պարբերականը նշում է, որ 15 ամիս անց Հինգերորդ հանրապետությունում տեղի կունենան նախագահական ընտրություններ եւ Հոլանդը նախատեսել է դնել իր թեկնածությունը, եթե  2016-ին կարողանա բարելավել իրավիճակը աշխատանքի շուկայում:  

Երկրում գործազրկության մակարդակը գերազանցում է   10 տոկոսը, մինչդեռ Եվրոպայում միջինը կազմում է 9,8 տոկոս: