Պակիստանում իմամ Շաբբիր Ահմեդը ձերբակալվել է այն բանից հետո, երբ նրա աշակերտներից մեկը կտրել է դաստակն ու ափսեով մատուցել նրան: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Al Jazeera հեռուստաալիքը:

Դեպքը տեղի է ունեցել Փենջաբ գավառի մայրաքաղաք Լահորից 125 կմ հեռավորությամբ գտնվող գյուղում: Ոստիկանության տվյաներով, 15-ամյա Մոհամմադ Անվարը պատահաբար բարձրացրել է ձեռքը, երբ իմամը գյուղի մզկիթում հավաքված մահմեդականներին հարցրել է. «Ձեզանից ո՞վ է դադարել աղոթել եւ չի սիրում Մուհամմեդ մարգարեին»: Այդ ժամանակ իմամն Անվարին մեղադրել է աստծուն անարգելու մեջ:

Հաջորդ օրը պատանին հոգեւորականի մոտ է եկել ափսեով, վրան՝ կտրած ձեռքը: Պատանու ծնողներն ու գյուղի բնակիչներն ասել են, որ հպարտ են տղայի արարքով:

Ավելի ուշ ուսուցչին մեղադրել են մարմնական ծանր վնասվածք հասցնելուն դրդելու մեջ: