Գերմանիայում 95-ամյա տղամարդը դատարանի առջեւ կկանգնի՝ ավելի քան 3.600 մարդու սպանությանը մասնակցության մեղադրանքով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Նոյբրանդենբուրգ քաղաքի դատարանի ներկայացուցչին:
Դատախազության տվյալներով, կասկածյալը մասնակցել է Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում 3681 մարդու սպանությանը, որտեղ 1944 թվականի օգոստոսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 14-ը սանիտար է աշխատել:
Առաջին դատալսումները նախանշված են մարտին: Հստակ օրերը կախված կլինեն մեղադրյալի առողջական վիճակից:
Վերջին տարիներին Գերմանիայում ավելի դյուրին է դարձել ապացուցել ենթադրյալ նացիստական հանցագործների մեղքը: Ավելի վաղ դատախազությունը պետք է տվյալներ ստանար սպանությունների մեեջ մեղադրվողների անմիջական մասնակցության մասին, սակայն վկաների բացակայության պատճառով հնարավոր չէր դա անել: Իսկ հիմա բավարար է միայն կողմնակի մասնակցության մասին տվյալներ ունենալ:


























