Ֆրանսիայում մի խումբ զինվորականներ են զոհվել՝ Սավոյ դեպարտամենտի լեռներում մնալով ձնահոսքի տակ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով BFM-TV հեռուստաալիքը:

Դեպքը տեղի է ունեցել Վալֆրեժյուս քաղաքից ոչ հեռու: Նախնական տվյալներով, 5 մարդ է զոհվել, եւս 4 զինվորական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:

Պատահարի վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են: