Կատալոնիայի իշխանությունները 17 անգամ դիմել են իսպանական կառավարությանը՝ ինքնավարության կարգավիճակի շուրջ հանրաքվե անցկացնելու մասին խնդրանքով: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին հայտարարել է Կատալոնիայի արտաքին գործերի նոր խորհրդական (նախարար) Ռաուլ Ռոմեւան:

«Մենք 17 անգամ դիմել ենք: Բայց մեզ ոչ ոք չի լսում»,- կատալոնական TV3-ին տված հարցազրույցում ասել է Ռոմեւան: