Ճապոնիայի Հոնսյու կղզու հյուսիս-արեւելքում ձյան պատճառով 15 հազար շենքեր շարունակում են մնալ առանց էլեկտրաէներգիայի: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Tohoku Electric Power ընկերության օպերատոր ընկերությանը:

Ներկայումս մասնագետները փորձում են վերականգնել վնասված էլեկտրահաղորդման գծերը Աոմորի, Իվատե, Միյագի, Ֆուկուսիմա եւ Յամագատա պրեֆեկտուրաներում:

Ձյունը, որն ուղեկցվում է ուժեղ քամով, շարունակում է տեղալ Հոկայդո կղզում: Այստեղ տարհանման խորհուրդ է տրվել Նեմուրո քաղաքի 9,6 հազար բնակիչներին: Կղզում դադարեցվել են ավելի քան 200 գնացքների երթեւեկությունը, եւ մոտ 80 չվեթներ:

Սպասվում է, որ այսօր ողջ օրվա ընթացքում ձյուն է տեղալու եւ Հոկայդոյի մի շարք շրջաններում ձյան ծածկույթի հաստությունը կարող է հասնել 1,2 մետրի: