Մեծ Բրիտանիայի խորհրդարանը քննարկումների արդյունքում որոշել է մուտքի արգելանք չսահմանել ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի համար, փոխանցում է Gazeta –ն՝ վկայակոչելով The Washington Post-ը։
Խորհրդարանական քննարկումների ժամանակ պատգամավորները Թրամփին անվանել են ապուշ, ցուցամոլ եւ ծիծաղելի քսենոֆոբ։
Չնայած միլիարդատիրոջ նկատմամաբ նման վերաբերմունքին՝ ձայների մեծամասնությամբ որոշում է կայացվել չարգելել նրա մուտքը Մեծ Բրիտանիա։



























