Հարավային Կորեայում 60 մեքենաների մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել, հաղորդում է «Կիոդո» գործակալությունը:

Ավտովթարը տեղի է ունեցել տեղի ժամանակով 00.50-ի սահմաններում, երկրի հարավ-արեւմտյան ավտոմայրուղու վրա: Լրատվամիջոցների փոխանցմամբ, վթարից որոշ ժամանակ առաջ այդ շրջանում ձյուն է եկել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանական եւ շտապօգնության մեքենաներ: