Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ համացանցում Մարիուպոլի մոտ տեղակայված ուկրաինացի ուժայինների մասին գաղտնի տեղեկություն պարունակող տեսանյութ է տեղադրել, հայտնում է tsn.ua-ն։
Սահակաշվիլին Մարիուպոլի շրջանում այցելել է «Շտորմ» գումարտակի մարտիկներին՝ զուգահեռաբար նկարահանելով եւ համացանցում տեղադրելով ուկրաինական անցակետերն ու անգամ քարտեզը։
«Այդ տեղեկությունն արդեն ակտիվորեն տարածում են անջատողական կայքերը։ Սահակաշավիլիի տեղադրած տեսանյութում երեւում է ամեն բան՝ գաղտնի դիտակետերը եւ անգամ օպերատիվ քարտեզը՝ հրամանատարի ցուցումներով։ Մարտիկները դեմքերը երեւում են»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի Գլխավոր շտաբում հրաժարվել են պաշտոնապես մեկնաբանել Սահակաշվիլիի արարքը։



























