Ամերիկյան Մայամի է ժամանել կուբացի միգրանտների առաջին խումբը, որոնց նախկինում արգելու էին մուտք գործել ԱՄՆ, հաղորդում է  Gazeta-ն՝ վկայակոչելով CNN-ը:

Նշվում է, որ միգրանտների խումբը սկզբում Թեքսաս է ժամանել Էլ Սալվադորից, որից հետո ուղեւորվել Մայամի:

Քաղաքում հայտնել են, որ պատրաստ են ընդունել նոր ժամանած միգրանտներին՝ իրենց ընտանիքների հետ միասին: