Հարավային Կորեայի արեւելքում «Հանուլ» ԱԷԿ-ում միացել է անվտանգության համակարգը, ինչի հետեւանքով ռեակտորներից մեկի աշխատանքը ինքնաբերաբար դադարեցվել է, հայտնում է Korea Hydro & Nuclear Power ընկերությունն իր պաշտոնական կայքում: Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 11.39 –ին: Կանգնելու պահին ռեակտորն աշխատում էր ամբողջ հզորությամբ: Ռադիացիայի արտահոսքի սպառնալիք չի հայտնաբերվել:

«Ռեակտորի աշխատանքի դադարեցումից հետո իրավիճակը կայուն է: Ճշտվում են ազդանշանի միանալու պատճառները, որից հետո կձեռնարկվեն համապատասխան քայլեր»,- ասված է ընկերության հայտարարության մեջ: «Հանուլ» ԱԷԿ-ը շահագործման էր հանձնվել 1988 թ.: