ԱՄՆ իշխանությունները շահագրգռված են, որպեսզի Մոլդովայում եվրոպամետ կառավարություն ձեւավորվի, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը, հայտնում է Point.md-ը:
«Մենք աջակցում ենք Մոլդովայի բնակիչների ցանկությանը՝ ունենալ ուժեղ առաջնորդներ, որոնք կկարողանան իրականացնել բարեփոխումների ծրագիրը: Սա Մոլդովայի ապագան ապահովելու լավագույն հնարավորությունն է: Ռումինիան ու ԱՄՆ –ն, ինչպես եւ ՆԱՏՕ-ն ունեն Մոլդովայի աջակցության ծրագրեր: Բայց պետք է կառավարություն, որի հետ մենք միասին կաշխատենք այդ ծրագրերն իրականացնելու համար»,- ասել է նա՝ Բուխարեսթ կատարծ իր այցի ժամանակ:
Նուլանդը նաեւ կոչ է արել Մոլդովային վերադառնալ բանկային, իրավական ու ֆինանսական համակարգերում բարեփոխումների իրականացմանը, նաեւ վերսկսել բանակցությունները ԱՄՀ-ի հետ:



























