Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանք Վալթեր Շտայնմայերը Թուրքիային անվանել է Եվրոպայի միգրացիոն խնդրի լուծման բանալին:

«Թուրքիան Եվրոպայի միգրացիոն խնդրի բանալին է: Մեզ պետք է Թուրքիան, եթե մենք ուզում ենք այս տարի լրջորեն նվազեցնել փախստականների հոսքը Եվրոպա»,- ասել է նախարարը երեքշաբթի՝ ելույթ ունենալով Գերմանիայի դաշնային հանրապետության VAP Օտարերկրյա մամուլի միության մամուլի ասուլիսի ժամանակ:

Արտաքին սահմանների վերահսկողության եվրոպական Frontex գործակալության տվյալներով, 2015 թ. Եվրամիություն է ժամանել ավելի քան 1.2 մլն միգրանտ: Եվրահանձնաժողովը հայտնել է, որ աշխարհի ներկա միգրացիոն ճգնաժամը խոշորագույնն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: