Գերմանիայի եւ Ավստրիայի իշխանությունները պլան են մշակում Հունաստանի եւ Մակեդոնիայի միջեւ փախստականների սահմանը փակելու համար, հայտնում է Bild-ը՝ վկայակոչելով կառավարական շրջանակներում իր աղբյուրները։
Պարբերականի տեղեկություններով՝ վերջին ժամանակներս փախստականների հոսքը աշնան եւ ամռան համեմատ փոխվել է. միանշանակ ավելի շատ տնտեսական փախստականներ գնում են դեպի հյուսիս։
Հաղորդվում է, որ այն բանից հետո, երբ սահմանը փակվի, նրա նկատմամբ լուրջ հսկողություն է սահմանվելու, փոխանցում է Gazeta-ն։



























