Նոբելյան մրցանակ ստացած թուրք գրող Օրհան Փամուքը քննադատել է քրդերի հետ խաղաղության կոչի տակ ստորագրած թուրք գիտնականների ու մտավորականների ձերբակալությունները։

Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝  Օրհան Փամուքը հայտարարել է, թե կոչ անել ու դրա տակ ստորագրել ցանկացած ժողովրդավարական համակարգում իրականացվող գործողություններից մեկն է։ Չի կարող լինել այնպիսի ժողովորդավարություն, որը կարգելի գիտնականներին կարծիք հայտնել։

Անընդունելի է թուրքական իշխանությունների պահվածքը՝ գիտնականների հետ համակարծիք չլինելու համար ձերբակալել նրանց։

Հիշեցնենք, որ Թուրքիայից ու արտասահմանից հայտնի 1128 գիտնական ու մտավորական ստորագրել են մի տեքստի տակ, որով կոչ են անում քրդերի հետ խաղաղություն հաստատել, դադարեցնել արեւելքում քրդերի կոտորածն ու թույլ տալ հանձնաժողովներ մտնեն բախումների գոտիներ։ Էրդողանը այդ գիտնականներին դավաճան էր անվանել ու հրահանգել հետաքննություն սկսել նրանց դեմ։