Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը հայտնել է, որ դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ սրտի նոպայից հետո հինգ օր բուժվում էր: Նրան վիրահատել են՝ սրտի անոթը լայնացնելու նպատակով:
Նոբելյան խաղաղության մրցանակի 92-ամյա դափնեկիրը անցած հինգշաբթի շտապ հիվանդանոց էր տեղափոխվել, քանի որ գանգատվում էր կրծքի հատվածում ցավերից: Թել Ավիվի մոտ «Շիբա» բուժարանում նրա մոտ հայտնաբերել էին անոթներից մեկի նեղացում ու լայնացրել էին այն անգիոպլաստիկայի մեթոդով, այսինքն անոթի մեջ հատուկ ձողախողովակ էին մտցրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ես ինձ թարմացած, ապաքինված եմ զգում ու ուրախալի հուզմունքով վերադառնում եմ ծառայությանը այն հրաշալի երկրին, որին ես այդքան սիրում եմ»,- ասել է Պերեսը՝ լքելով կլինիկան մուգ գույնի կոստյումով ու կարմիր փողկապով:



























