Հավայան կղզիների շրջանում՝ այնտեղ, որտեղ ԱՄՆ ծովային հետեւակի կորպուսի 2 ռազմատրանսպորտային ուղղաթիռ էր կործանվել, փրկարարները 3 փրկարար լաստ են հայտնաբերել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Սակայն անհետացած զինվորականներից ոչ մեկին գտնել չի հաջողվել։

ԱՄՆ առափնյա ծառայության ներկայացուցիչ Սառա Մոյերսի խոսքով՝ աղետի վայրում որոնումները շարունակվում են արդեն 4 օր, եւ այս պահին դեռ խոսքը վերաբերում է ողջ մնացածներին գտնելուն։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Sikorsky CH-53 երկու ուղղաթիռ մարզական թռիչքից չէին վերադարձել Կանեոհե բեյի բազա։ Մի քանի ժամ անց փրկարարները հայտնաբերել էին կործանված ուղղաթիռի հետքերը։ Անհետ կորած է համարվում 12 զինծառայող։ Նախնական վարկածի համաձայն՝ ուղղաթիռները օդում բախվել են իրար։