Գյումրիում կայացած հեռացատկի Եվրոպայի գործող ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի 9-րդ միջազգային խաղարկության հաղթող են դարձել լատվիացի Յանիս Լեւիտիսը եւ բուլղարուհի Մագդալենա Քրիստովան: Տղամարդկանց մրցաշարի հաղթողի լավագույն ցատկը եղել է 7,75 մ, իսկ կանանցը` 6,27մ: Մրցաշարին մասնակցել են Ֆրանսիայի, Մալթայի, Ռուսաստանի, Լատվիայի, Մեծ Բրիտանիայի, Պորտուգալիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Իսրայելի, Սլովակիայի, Մոլդովայի եւ Հայաստանի ներկայացուցիչները: Մեր մարզիկներից լավագույն արդյունքը ցույց է տվել Արսեն Սարգսյանը, որը 7,71 մ արդյունքով գրավել է երրորդ տեղը:

Հասանելի է
русский



























