Սան Ֆրանցիսկոյի ոստիկանությունը 25 ցուցարարի է ձերբակալել, որոնք Bay Bridge կամրջի շրջանում արգելափակել էին 80-րդ մայրուղու արեւմտյան ուղղության բոլոր հինգ գծերը:
Ինչպես այսօր տեղեկացրել է SF Chronicle-ը, ցուցարարների պատճառով կամրջի մոտ տպավորիչ խցանում է առաջացել: Ակցիան, որին առավելապես աֆրոամերիկացիներ են մասնակցել, նվիրված էր Մարտին Քինգի օրվան: Տեղական լրատվամիջոցների տվյալներով, ցուցարարները ձեռքներում «Սեւամորթների կյանքը կարեւոր է» եւ «Իմ մաշկի գույնը հանցանք չէ» կարգախոսներով պաստառներ էին պահել:
Ականատեսների խոսքով, երեկոյան մոտ ժամը 4-ին` երկուշաբթի, հասարակական կարգը խախտողները համաչափորեն կանգ են առել մայրուղու բոլոր հինգ գծերի վրա, դուրս են եկել իրենց ավտոմեքենաներից եւ շղթա են կազմել` ձեռնաշղթայով իրար ամրացնելով մեկմեկու: Այսպես ցուցարարներին հաջողվել է արգելափակել տրանսպորտի շարժումը, տեղեկացնում է Slavicsac-ը:
Միջադեպը տեղի է ունեցել դեպի Yerba Buena Island վայրէջքից արեւելք, MacArthur Maze-ի շրջանում, տեղեկացնում է Քալիֆորնիայի ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունը: Այս պահին երթեւեկությունը դադարեցված է:
Չթույլատրված ակցիայի մասնակիցներին հասարակական կարգի խախտման, ճանապարհային երթեւեկությանը խոչընդոտելու եւ անօրինական հավաքի մեղադրանքներ են ներկայացվել:


























