Ամերիկյան Ալաբամայի նահանգից տղամարդը ձերբակալվել է ԱՄՆ-ի Քաղաքացիական պատերազմի ժամանակների թրի պատճենով մարդ սպանելու կասկածով, գրում է  Gazeta-ն՝ վկայակոչելով The New York Daily News-ին:

Իրավապահների տվյալներով, 47-ամյա Սթենլի Փեյսը Միսիսիպիում անվավոր տանը վիճաբանության ընթացքում տղամարդ է սպանել: Մինչ այդ, նա հետապնդել է զոհին,  43-ամյա Մաքս Դյուկին:

Ոստիկանը նշել է, որ տղամարդը սառը զենքով զոհին  20 հարված է հասցրել: Փեյսին ձերբակալել են այն բանից հետո, երբ ոստիկանությանը հայտնել են Դյուկի անհետացման մասին: 

Ներկայումս նրան մեղադրանք է ներկայացվել, նախատեսված է մոտ օրերս որոշել դատական նիստի ամսաթիվը: