Հելսինկիի ոստիկանությունը հետաքննում է Ամանորի գիշերը Ֆինլանդիայի մայրաքաղաքի կենտրոնում կանանց վրա կատարված հարձակումների դեպքերը, հայտնում է Yle-ն:

Այդ գործերից մեկը բռնաբարության,  երկուսը՝ բռնաբարության փորձի, 12-ն էլ՝ սեռական ոտնձությունների մասին են։

Այս գործերով կասկածյալներ են համարվում ապաստան խնդրողները:

Նախնական տեղեկություններով, Ամանորի գիշերը՝ Նոր տարվա տոնակատարությունների ժամանակ, միգրանտները խմբակային հարձակումներ են իրականացրել կանանց վրա, մասնավորապես Հելսինկիի կենտրոնում՝ Սենատի հրապարակում: