Ոստիկանները Քալիֆորնիայի բնակչի նկատմամբ այնպիսի հետապնդում են իրականացրել, որը կարող էր դասական մարտաֆիլմի մաս կազմել: Freeway 710 խճուղու վրա իսկական մրցարշավ է ծավալվել, որի արդյունքում օրինախախտը ձերբակալվել է: Իրավապահների համար ամենամեծ անակնկալը օրինախախտի ավոտմեքենայից դուրս վազած շների խումբն էր, տեղեկացնում է   Americaru-ն:

Երբ ոստիկանները կարողացել են կանգնեցնել Mercedes-Benz-ով կտրիճին, մեքենայի սալոնից մոտ տասը շուն է դուրս վազել: Նրանք շատ ագրեսիվ են եղել, մոտեցել են ճանապարհային երթեւեկության աշխատակիցներին եւ սկսել են պոչերը թափահարել: 

Վարորդը ձերբակալվել է: Նրա անունը եւ ձերբակալման պատճառն առայժմ չեն հրապարակվում: Ոստիկաններին ժամանակ է անհրաժեշը եղել բոլոր շներին կանգնեցնելու համար. եւ փոքր առանձնյակներ  են եղել, եւ մեծ: Միջադեպի ընթացքում խճուղին փակվել էր, երթեւեկությունը վերականգնվել է մի քանի ժամ անց: