Եվրոպան «ընդամենը երկու ամիս ունի», որպեսզի վերահսկողության տակ առնի ներգաղթյալների ճգնաժամը, հակառակ դեպքում Շենգենյան տարածքը կկործանվի:  Այդ մասին հայտնել է Եվրոպայի խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը` ելույթ ունենալով Եվրոխորհրդարանում, գրում է  Gazeta-ն` մեկնաբանելով Reuters-ին:

«Մենք ընդամենը երկու ամիս ունենք իրավիճակը վերահսկողության տակ առնելու համար», - ասել է Տուսկը:

Նա նաեւ հայտնել է, որ ԵՄ-ը «կձախողվի որպես քաղաքական նախագիծ», եթե երկրները չկարողանան սահմաններին համապատասխան վերահսկողություն ապահովել: