Ամերիկյան Նյու Ջերսի նահանգում 9 ուսումնական հաստատություններից մարդկանց տարհանել են՝ պայթյունի եւ հրաձգության սպառնալիքի մասին տեղեկություն ստանալու պատճառով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով NBC հեռուստաալիքը:

Ներկայում նահանգի դպրոցներում անվտանգության անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվում: Միջադեպի այլ մանրամասներ դեռեւս չեն հաղորդվում: