Իրաքի սուննի պատգամավորներն ու նախարարները բոյկոտում են խորհրդարանի եւ կառավարության նիստերը՝ ի նշան Դիյալա նահանգի Էլ-Միկդադի քաղաքում հավատակիցների դեմ հարձակումների դեմ բողոքի:

Դիյալայից սուննի խորհրդարանականների տեղեկացմամբ, վերջին մեկ շաբաթվա ընթացքում քաղաքում ահաբեկչությունների եւ հարձակումների հետեւանքով ավելի քան 40 մարդ է սպանվել, մի քանի մզկիթ է այրվել կամ պայթեցվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters-ը:

Սուննիները նաեւ պահանջում են զինաթափել ու Էլ-Միկդադիից դուրս բերել շիա ապստամբներին, որոնքս քաղաքում տեղակայվել են շիաների ներկայացուցիչների հավաքատեղի հանդիսացող սրճարանի պայթյունից հետո: