Մեքսիկայի իշխանություններն աշխարհի ամենափնտրվող հանցագործի՝ Գաճաճ մականունով Հոակին Գուսման Լոերիին հսկելու գործին հատուկ վարժեցված շներ են ներգրավել: Ընդ որում, շներին վարժեցրել են Գաճաճի հոտին:
Բանտախցում նարկոբարոնին շուրջօրյա հետեւում են նաեւ տեսահսկման խցիկներով, հատուկ ցուցիչներով, իսկ բոլոր տվյալները փոխանցվում են ոչ միայն բանտի պահպանության ծառայությանը, այլեւ դաշնային ոստիկանությանն ու հետախուզական ծառայությանը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Հոակին Գուսմանը ձերբակալվել է այս տարվա հունվարի 8-ին, Սինալոա նահանգի Լոս Մոչիս քաղաքում անցկացված հատուկ գործողության ընթացքում: Մինչ այդ, նա երկու անգամ փախել է բանտից:


























