Մեքսիկայի Տոնալա քաղաքում գազի ցիստեռնի այրվելու հետեւանքով 15 մարդ է տուժել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Հալիսկո նահանգի փրկարարներին:

Նշվում է, որ խափանվել են ցիստեռնի արգելակները, որից հետո այն բախվել է էլեկտրասյանը: Սյունն ընկել է, իսկ արտահոսած վառելիքը բռնկվել է:

Միջադեպը տեղի է ունեցել մանկապարտեզից ոչ հեռու, որտեղից բոլորին շտապ տարհանել են: Այրվել են նաեւ մոտակայքում կայանված մեքենաները, տուժել են այդտեղ գտնվող բիզնես օբյեկտները:

Դեպքի վայր ժամանակ հրշեջները կրակի դեմ պայքարել են մոտ 40 րոպե: