Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի հյուսիսում ավտոբուսի վթարից մահացել է երկու, վիրավորվել՝ 18 մարդ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:

Վթարը տեղի է ունեցել հունվարի 19-ի առավոտյան, Սան Խոսե քաղաքի մայրուղու վրա: Լոս Անջելեսից Սան Ֆրանցիսկո մեկնող ավտոբուսը բախվել է արգելապատնեշին եւ շրջվել:

Նախնական տեղեկատվությամբ, վթարի հետեւանքով մահացել է երկու մարդ: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Տեղի իշխանությունները պարզում են վթարի պատճառները: