«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հաստատել է դահիճ Մուհամմեդ Էմվազիի մահը, որը հայտնի է Ջիհադի Ջոն մականունով, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

ԻՊ-ի հետ կապ ունեցող մեդիառեսուրսները հրապարակել են Ջիհադի Ջոնի հիշատակին նվիրված սգո ելույթը։ Նրա մահվան հանգամանքները չեն հրապարակվում։

2015թ. նոյեմբերին ամերիկյան անօդաչու սարքը հարվածներ էր հասցրել Սիրիայի Ռաքքա քաղաքում Ջոնի տեղակայման դիրքերին։ Այն ժամանակ Պենտագոնից հայտնել էին, որ 99 տոկոսով վստահ են, որ Ջոնը սպանվել է։

Նշենք, որ ԻՊ-ը ահաբեկելու նպատակով գործնականում կիրառում է մահապատիժները տեսագրելու եւ տարածելու պրակտիկան։ Ջիհադի Ջոն մականունով հայտնի Մուհամմեդ Էմվազին ԻՊ դահիճների մեջ հատկապես մեծ համբավ էր ձեռք բերել։