Երեք գրոհայիններ, այսօր՝ հունվարի 20-ին, ներխուժել են Պակիստանի Հայբեր Պահտունհվա նահանգի Չարսադա քաղաքի համալսարան, հաղորդում է պակիստանյան DAWN պարբերականը:
Նախնական տեղեկություններով, ահաբեկիչները կրակ են բացել լսարաններում եւ հանրակացարանի սենյակներում: հայտնի է առնվազն մեկ զոհի եւ 6 վիրավորի մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ընդհանուր առմամբ, համալսարանում ուսանում է մոտ 3 հազար ուսանող:
Ոստիկանությունը հայտնել է երկու պայթյունի մասին: Դեպքի վայր են ժամանում ուժային կառույցների աշխատակիցները:



























