Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը որոշել է 24 մլն դոլար վճարել 2 տղամարդու, որոնք երկար տարիներ սպանության մեղադրանքով անց են կացրել բանտում, գրում է Los Angeles Times-ը։
Քեշ Ռեջիսթերը կստանա 16.7 մլն դոլար, իսկ Բրյուս Լիսքերը՝ 7.6 մլն դոլար։ Առաջինը բանտարկված է եղել 34 տարի, եւ 2013թ. նոր հետաքննությունից հետո ազատ էր արձակվել։ Երկրորդ նախկին բանտարկյալը անազատության մեջ է անցկացրել 26 տարի։ 1980-ական թթ. դատարանը Լիսքերին մեղավոր էր ճանաչել սեփական մոր սպանության համար։ 2009թ. կրկնակի քննչական ընթացակարգեր էին անցկացվել, եւ նրան ազատ էին արձակել, փոխանցում է Gazeta-ն։
Ռեջիսթերը նշել է, որ ցավում է կորցրած տարիների համար, սակայն հույս է հայտնել, որ իր դեպքը կօգնի նաեւ մյուսներին։


























