Մայամի Բիչում մասնագետները սկսել են ապամոնտաժել ժամանակին կոլումբիացի թրմաբարոն Պաբլո Էսկոբարին պատկանած առանձնատունը, հայտնում է NBC News-ը։
«Ես շատ ուրախ եմ տեսնել, թե ինչպես է այդ սատանայի տունը քանդվում մեր աչքի առաջ։ Նա համաշխարհային պատմության ամենամեծ հանցագործն է եղել»,- նշել է առանձնատան ներկայիս սեփականատեր Քրիստիան դե Բերդուան։
Դե Բերդուան եւ իր կինը տունը գնել էին անցյալ տարի 9.65 մլն դոլարով եւ տեղյակ չէին, որ տունը պատկանել է թրմաբարոնին։ Բերդուայի խոսքով, երբ իր կինն իմացել է այդ մասին, հոգեւորական է կանչել տուն, փոխանցում է Gazeta-ն։
Տունը քանդելուց առաջ ամուսինները գանձեր որոնողներ եւ նկարահանող խումբ էին հրավիրել փաստագրական ֆիլմ ստեղծելու համար։ Հաջողվել էր գտնել միայն մարմարե սանդուղքի տակ թաքցրած չհրկիզվող պահարանը, որը վաղուց արդեն թալանված էր։ Մինչ օրս հայտնի չէ, թե թմրաբարոնն անձամբ եղե՞լ է այդ տանը, թե՞ ոչ։


























