Լոս Անջելեսի ոստիկանության աշխատակիցները փնտրում են Անրի Մատիսի, Մարկ Շագալի եւ Ժոան Միրոյի կտավներով ավտոֆուրգոնը, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Los Angeles Times-ը։
Նրանց խոսքով՝ Haulmark մակնիշի մեքենան առեւանգել էին 2015թ. նոյեմբերի 20-ին Չաթսուորթ արդյունաբերական գոտուց։ Այս պահին կազմում են դրա պարունակության հստակ գույքագրումը՝ քանդակներ, նկարներ, ապակե կոլեկցիոն նմուշներ եւ արժեքավոր հին իրեր։
Ավտոֆուրգոնի պարունակության ընդհանուր արժեքը 250 հազար դոլար է։


























