Պակիստանում համալսարանի վրա զինված հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թեհրիք ի թալիբան Պակիստան» խմբավորումը, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Express tribune-ը:
Դեպքի վայրում հերթապահություն իրականացնող բժիշկների խոսքով, հարձակման հետեւանքով մահացել է առնվազն 15, վիրավորվել՝ ավելի քան 50 մարդ:
Ոստիկանությունը հայտնել է հարձակվողներից երկուսին ոչնչացնելու մասին: Համալսարանի շենքում շարունակում են կրակոցների ձայներ լսվել:



























