Գերմանիայի Բավարիա դաշնային հողի ՆԳ նախարար Յոախիմ Հերմանը կանցլեր Անգելա Մերկելին կոչ է անում խստացնել միգրացիոն քաղաքականությունը։ «Մեզ ուղղակի անհրաժեշտ է կանգնեցնել փախստականների հոսքը»,- ասել է Հերմանը Bild-ին տված հարցազրույցում։ Նա Մերկելից պահանջել է լուծում տալ փախստականների խնդրին մի քանի շաբաթվա ընթացքում, փոխանցում է Deutsche Welle-ն։

Հերմանը նաեւ գերմանացիներին կոչ է արել չմեկնել հանգստանալու այն երկրներ, որոնք հրաժարվում են հետ ընդունել Գերմանիայում փախստականի կարգավիճակ չստացած միգրանտներին։ «Ոչ ոք չպետք է գնա մի երկիր, որը չի համագործակցում մեզ հետ»,- ասել է քաղաքական գործիչը։

Նշենք, որ հունվարի 20-ին Մերկելը կմասնակից Քրիստոնեա-դեմոկրական միության փակ նիստին, որը ղեկավարելու է Բավարիայի վարչապետ Հորսթ Զեեհոֆերը։

Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած կոալիցիայի 44 պատգամավոր 5-էջանոց նամակ էին հղել կանցլերին՝ իրենց բողոքն արտահայտելով Մերկելի վարած քաղաքականության կապակցությամբ։