Գերմանիայի ՆԳՆ վիճակագրության համաձայն, 2015 թվականին երկրից ավելի քան 58 հազար միգրանտ է արտաքսվել: Ընդհանուր առմամբ, երկրից հեռանալու գրություն է ստացել շուրջ 200 հազար մարդ:
2015-ին Գերմանիայից երկու անգամ ավելի շատ միգրանտ է արտաքսվել, քան մեկ տարի առաջ: Այս մասին գրում է գերմանական Sächsische Zeitung (SZ) թերթը:
Եթե 2014 թվականին Գերմանիայից հարկադրաբար հայրենիք է արտաքսվել 10 884 մարդ, ապա 2015-ին այց ցուցանիշը կազմել է 20 888 մարդ, հաղորդում է պարբերականը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ տվյալները, գրում է Deutsche Welle-ն:
Ընդհանուր առմամբ, 2015-ին իշխանությունների պահանջով երկիրը լքել է 58 108 միգրանտ: Պարբերականը նշում է, որ հեռանալու գրություն ստացածների մեծ մասը կամավոր հեռացել է: ՆՐանց թիվը 2015-ին կազմել է 37 200: Նրանց մեծ մասը բալկանյան երկրներից են:



























