Ռիգայի Ստրադինի անվան կլինիկական հիվանդանոցի վիրաբույժները Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյնոնիսի սրտի շտապ վիրահատություն են սկսել, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել են հիվանդանոցի մամուլի ծառայությունից:
Երկուշաբթի առավոտյան նախագահին հասցրել էին Ռիգայի Արեւելյան կլինիկական համալսարանական «Գայլեզերս» հիվանդանոցի տոքսիկոլոգիայի եւ սեպսիսի կլինիկա: Ինչպես տեղեկացրել են պետության ղեկավարի գրասենյակից, Վեյնոնիսը հիվանդանոց էր հասցվել հարուցիչային վարակից բուժման համար: Երկուշաբթի հիվանդանոցից հայտնել են, որ նախագահին տեղավորել են սրտաբանության բաժանմունքում:
«Վիրահատությունը սկսվել է», — ասել են հիվանդանոցից` չտեղեկացնելով, թե դա որքան ժամանակ կխլի: Նախատեսվում է, որ 15.30-ից հետո բժիշկները լրագրողներին կհայտնեն դրա արդյունքը:
Հիվանդանոցից նաեւ դժվարացել են հայտնել, թե նախագահի մոտ որքան կշարունակվի վերականգնման գործընթացը:
Լատվիայի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարում է խոսնակ Սեյմա Ինարա Մուրնիեցեն:



























