Մասնագետները պարզել են, թե որոնք են Երկիր մոլորակի ամենացուրտ բնակավայրերը։ Առաջին տեղում է ՌԴ Վերխոյանսկ քաղաքը, որտեղ ապրում է ավելի քան 1400 մարդ։ Քաղաքը գտնվում է Հյուսիսային բեւեռից 2400 կմ հարավ։  Այս քաղաքը նախկինում օգտագործել են որպես քաղբանտարկյալների աքսորավայր։  Հունվարին միջին ջերմաստիճանն այնտեղ կազմում է -45.7 աստիճան, իսկ 1892թ. գրանցվել է -67.7 °C ռեկորդային ջերմաստիճան, փոխանցում է Informing-ը։

Օյմյակոնը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Ավանի որոշ բնակիչներ վիճարկում են այս փաստը՝ նշելով, որ իրենց ավանում նվազագույն  -67.7 °C ջերմաստիճան է գրանցվել դեռ 1933թ.։